Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Էրդողանը շուտով կհեռացվի». Դավութօղլու

16:05, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
«Էրդողանը շուտով կհեռացվի». Դավութօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում է պուտչիստական ռազմական «խնամակալության» տակ և շուտով «կվերացվի» իրեն վերահսկող խմբակցության կողմից, կիրակի օրը հայտարարել է ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ, Էրդողանի նախկին դաշնակից Ահմեդ Դավութօղլուն, փոխանցում է Ahval-ը։

«Էրդողանը ներկայումս գտնվում է փետրվարի 28-ի մնացորդների խնամակալության տակ»,- ասել է Դավութօղլուն՝ նկատի ունենալով 1997-ի հետմոդեռնիստական հեղաշրջումը, որի ժամանակ զինվորականների ճնշման տակ հրաժարական է տվել Նեջմեթին Էրբաքանի իսլամամետ կառավարությունը։

«Ես նախազգուշացնում եմ՝ պարոն Էրդողանը շուտով կհեռացվի։ Պարոն Էրդողանը շփոթության մեջ է, նրան շատ դժվար կլինի հաղթել «ժողովրդական դաշինքի» հետ ընտրություններում»,- հավելել է նա։

«Ապագա» կուսակցության առաջնորդը քննադատել է Էրդողանին, որ նա առողջություն չի մաղթել իր կուսակցության փոխնախագահ Սելչուկ Օզդաղին, ով ուրբաթ օրը հարձակման է ենթարկվել զինված խմբավորման կողմից։

12395 | 0
Facebook