Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նման քստմնելի տրամաբանությամբ կկործանեն հայոց պետականությունը». Նարինե Դիլբարյան

23:25, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
«Նման քստմնելի տրամաբանությամբ կկործանեն հայոց պետականությունը». Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանն ունի լուծելու ծանրագույն մի խնդիր, և խորհրդարանական Հայաստանում դա ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն է, որը փաստորեն Սյունիքում և Արցախում ստեղծված վտանգավոր վիճակի համար պատասխանատվություն ոչ միայն չի ուզում կրել, այլև հոխորտում է, թե ինչ է եղել՝ Տավուշը միշտ էլ սահմանամերձ էր, ինչ եք Սյունիքի մասին մեզ ահազանգում, նման քստմնելի տրամաբանությամբ կկործանեն հայոց պետականությունը և կասեն՝ դարերով ինքնիշխան պետություն չեք ունեցել, ինչ եք «շահարկում», թողեք աշխատավարձ ստանանք մեզ այդպես է ասել խորհրդարան բերողը՝ «ուսապարկերի» հրամանատարը....»:

3466 | 2
Facebook