Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատերազմում պարտված ղեկավարությունը պետք է հեռանա». «Իմ քայլը» լքած պատգամավոր

12:55, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
«Պատերազմում պարտված ղեկավարությունը պետք է հեռանա». «Իմ քայլը» լքած պատգամավոր

Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցությունը լքած Աննա Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա. «Պատերազմում պարտված ղեկավարությունն անխուսափելիորեն պետք է հեռանա»:

Նրա խոսքով՝ այսօր այս պայմաններում հնարավոր չէ կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: «Շատ լարված է իրավիճակը և հնարավոր են քաղաքացիական բախումներ: Այդ պատճառով կարծում եմ՝ դեռ պետք է խուսափել խորհրդարանական ընտրություններից»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ լավագույն տարբերակը անցումային կառավարության ձևավորումն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Պատերազմում պարտված ղեկավարությունը պետք է հեռանա». . «Իմ քայլը» լքած պատգամավոր
5731 | 3
Facebook