Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրքերը կրկին հայկական եկեղեցի են վաճառքի հանել

18:25, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
Թուրքերը կրկին հայկական եկեղեցի են վաճառքի հանել

Թուրքիայում շարունակում են քրիստոնեական եկեղեցիների ու մշակութային կոթողների վաճառքի կամ դրանց ախոռի վերածման քաղաքականությունն ու գործունեությունը:

Նախորդ շաբաթ թուրքական առևտրային կայքերից մեկում Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին 6 մլն թուրքական լիրայով վաճառքի հանվելուց հետո նախօրեին Sahibiden.com կայքում վաճառքի է հանվել Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։ Վերջին եկեղեցու համար հայտարարություն տեղադրող անձը վաճառքի համար 6 մլն 300․000 թուրքական լիրա է սահմանել։

Հայտարարությունում, որտեղ մանրամասներ չկան եկեղեցու անվան և վայրի մասին, նշվում է, որ պատմական եկեղեցին կարող է ծառայել որպես մշակույթի-արվեստի կենտրոն, թանգարան կամ հյուրանոց։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

6858 | 0
Facebook