Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը

11:40, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
Ռուսաստանում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը

Հունվարի 18-ից Ռուսաստանի շրջաններում սկսվում է բնակչության բոլոր խմբերի զանգվածային պատվաստումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Ռուսաստանցիները կարող են անվճար պատվաստվել գրանցված 2 պատվաստանյութերից մեկով՝ «Спутник V»-ով կամ «Эпиваккорона»-ով։ Երկրում պատվաստումները սկսվել էին 2020-ի դեկտեմբերի 10-ից, որի ընթացքում պատվաստվելու հնարավորություն էին ստացել բժիշկները, ուսուցիչները, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ։
     Նշվում է, որ մինչև հունվարի վերջ Ռուսաստանում շրջանառության մեջ կդրվի կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մոտ 2,1 մլն չափաբաժին:

3911 | 0
Facebook