Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Նավալնիին». Փոմփեո

11:10, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
«ԱՄՆ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Նավալնիին». Փոմփեո

ԱՄՆ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին, ով հունվարի 17-ին ձերբակալվել էր «Շերեմետևո» օդանավակայանում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

«Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում է Ալեքսեյ Նավալնիին ձերբակալելու` Ռուսաստանի որոշումը։ Նրա ձերբակալությունը՝ ռուսական իշխանություններին քննադատող ընդդիմադիրներին լռեցնելու փորձերի շարքում վերջին իրադարձություններից է։ Մենք պահանջում ենք անհապաղ և առանց նախապայմանի ազատ արձակել քաղաքական գործչին»,- ասված է հայտարարության մեջ։

Կիրակի օրը՝ Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց հետո, «Շերեմետևո» օդանավակայանում Նավալնին ձերբակալվել էր:

6559 | 1
Facebook