Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չկա էն միջավայրը, որտեղ նորմալ ուժ կձևավորվի». Սուրեն Սահակյան

22:40, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
«Չկա էն միջավայրը, որտեղ նորմալ ուժ կձևավորվի». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում, կարծես, հանրային պահանջ էր ձևավորվում, որ «քաղաքական» երկու բևեռներին զուգահեռ երրորդը ձևավորվեր։ Ըստ հանրային տրամադրությունների, այն պետք ա միավորեր նրանց, որոնք դեմ են արդեն ձևավորված երկուսին։ Գործընթացներին մանրամասն հետևել եմ, որոշ դեպքերում նույնիսկ մասնակցել և ենթադրություններս համոզմունք են դարձել՝ էդպիսի հնարավորություն էս պահին չկա։ Օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ հանրության մեջ ատելության չափաբաժնի, բևեռացման աստիճանը հաշվի առնելով, կարող եմ պնդել, որ նման նախաձեռնությունները դատապարտված են ձախողման։ Որպես հանրություն ուղղակի սաղմնային վիճակում ոչնչացնում ենք որևէ քաղաքական նախաձեռնություն։ Չկա էն միջավայրը, որտեղ նորմալ ուժ կձևավորվի։ Միմյանց մերժելու, ատելու էս միջավայրում անհնար ա շանս տրվի նրանց, որոնք իրականում կարող էին իրականացնել հանրային էդ պահանջը։ Ատելության միջավայրում հնարավոր չէ՛ լավ բան ստանալ։ Չարությունը, ատելությունը հակառակը՝ ավելի վատ միջավայր են ձևավորում, որտեղ մեր երկրի առաջ ծառացած պրոբլեմները լուծվելու փոխարեն խորանում են։ Այո, երրորդ բևեռի ձևավորումը կարող էր լավ լուծում լինել և հանրային համերաշխության համար շարժիչ ուժ դառնար, բայց պետք ա հասկանալ, որ «մենք» ինքներս էլ այն պատկերացնում էինք որոշ բաների դեմ, այլ ոչ թե հանուն մեր ընդհանուր ապագայի։ Չնայած որ էս իրավիճակի ամենամեծ մեղավորներին կարելի ա համարել հենց քաղաքական դաշտը, մասնավորապես՝ արդեն եղած բևեռներին, բայց հանրությունը նույնպես, նրա յուրաքանչյուր անդամ պետք ա գիտակցի էս միջավայրի ձևավորման ու պահպանման համար իր մասնակցության չափը։ Որոշ դեպքերում պետք ա լռել, որոշ դեպքերում զսպել մեզ, որոշ դեպքերում զիջել։ Այլ ճանապարհ չկա։ Այլ ճանապարհում մենք գնալով կորցնում ենք։ Ամեն օր հարաբերություններ են փչանում ու ամեն հաջորդ պահի ավելի դժվար ա լինում հանրային համերաշխության մթնոլորտ ձևավորելը, որտեղ դրական բան կծնվի։ Ցավով պետք ա արձանագրել, որ էս վիճակը կարճաժամկետ հեռանկարում կարող ա լուծվել մի խոշոր ցնցումի արդյունքում (ինչը էլ ավելի հետ կգլորի մեզ) կամ երկարատև տուրբուլենտության գոտի անցնելուց հետո (ինչն էլի բացառելու ա էդ շրջանում մեր զարգացումը)։ Ցավոք էս ա»:

2445 | 1
Facebook