Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում #COVID_19-ի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 95 միլիոնը

10:45, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
Աշխարհում #COVID_19-ի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 95 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 95 միլիոնը: Այս մասին հաղորդում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը:

Հունվարի 18-ի դրությամբ վիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 95,488,091։ Համաճարակի հետևանքով մահացության թիվը 2 039 706 է։ Ապաքինվել է 68 196 088 մարդ։

Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշով առաջատար երկրների եռյակում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան:
     Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 24 482 050 մարդու մոտ։ Մահացությունների թիվը 407 202 է։
     2-րդ տեղում Հնդկաստանն է, որտեղ COVID-19 ախտորոշվել է 10 572 672 մարդու մոտ։ Մահվան ելքերի թիվը՝ 152 456: Բրազիլիան 3-րդ տեղն է զբաղեցնում՝ 8 488 099 վարակակիրով, մահացածների թիվը՝ 209 868:

Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

3288 | 0
Facebook