Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Ո՞ր ապուշի մտքով է անցել հայկական ֆիլմի համաշխարհային պրեմիերան անել Ասիական երկրների ռեժիսորների փառատոնում». կինոռեժիսոր

00:30, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
«Ո՞ր ապուշի մտքով է անցել հայկական ֆիլմի համաշխարհային պրեմիերան անել Ասիական երկրների ռեժիսորների փառատոնում». կինոռեժիսոր

ՀՀ ամենատխմար պետական կառույցը իր պաշտոնական կայքում սխալ է գրել Եվրոպական մեր գործընկեր FilmNewEurope պորտալի անունը ու անգամ իմ զգուշացումից հետո սխալը չի ուղղել։ Այսպես շարունակելու դեպքում մոտակա օրերին այս թշվառ կենտրոնը իր վերադաս կգմսն-ի հետ, զգուշացում կստանա այն կազմակերպությունից, ում անունը աղավաղել է։ ․
     Մինչև փետրվարի սկիզբ ես զբաղված եմ լինելու «Ետնաբեմ» ֆիլմի հետարտադրությամբ, կտրվելու եմ միայն կինոկենտրոնի դեմ դատական նիստին մասնակցելու համար, այսինքն կինոկենտրոնի հաշվետվությանը կանդրադառնամ դրանից հետո։ Բայց մեր գործընկերոջ անվան սխալը իմ ուշադրության կենտրոնում է։ Կարդացեք նախորդ գրառումս և ուղղեք ձեր տխմար կայքում FilmNewEurope պորտալի անունը, բառաններ ջան։
     Հավելյալ նվաստացումներից խուսափելու համար, քանի դեռ ժամանակ ունեք, կինոյից քիչումիչ հասկացող մարդ գտեք, թող կարդա ձեր ապուշ հաշվետվությունը ու բացահայտ բորշածներդ ուղղի։ Օրինակ, զգուշացնի ձեզ, անգրագետ բոշեք, որ Բուսանի կինոփառատոնը «Ասիական ամենախոշոր ու ներկայացուցչական» անվանելը գեղցիություն է։ Ասիայում կա FIAPF-ի կողմից ամենաբարձր որակավորում ստացած 4 (ՉՈՐՍ) կինոփառատոն, դեբիլներ ջան՝ Շանհայի , Տոկիոյի, Գոայի փառատոները, միջմայրցամաքային Կահիրեն էլ ձեզ նվեր։ Բուսանը ընդամենը 1-ին և 2-րդ ֆիլմերի փառատոն է ու դրա համար ընդգրկվել է FIAPF-ի մասնագիտացված փառատոների ցանկում՝ Կիևի, Սոֆիայի, Անտալիայի, Մինսկի ու 22 այլ կինոփառատոների նման։ Բուսանը չի կարող 4 հատ Ա կարգի փառատոն ունեցող տարածաշրջանում «ամենախոշորն ու ներկայացուցչականը» լինել։ Լուրջ դեմքով տենց բարբաջանքներ մի ցկնեք, գլոբալ կինոինդուստրիան ձեր խելքի բանը չի։
     Հգ․ ի դեպ, ո՞ր ապուշի մտքով է անցել Հայկական ֆիլմի համաշխարհային պրեմիերան անել Ասիական երկրների ռեժիսորների փառատոնում, էդ ի՞նչ ցամաք հետաքրքրություն է առաջացրել ֆիլմը, որ անգամ արտադրող Եվրոպական երկրները չեն վերցրել: Բայց, էդ էլ մասնագիտական քննարկման թեմա է, էլի ձեր ցամաք ուղեղի համար չի, դուք նախ կազմակերպությունների անունները ճիշտ արտաբերել սովորեք, կինոյի որբեր ջան

28984 | 1
Facebook