Երկրների անվտանգության վարկանշային աղյուսակ 2021-ում, որը հրապարակվել է Numbeo տվյալների համաշխարհային բազայում, Հայաստանն զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը 135 երկրների շարքում:
Անցած տարվա համեմատ Հայաստանը գրանցել է անկում 2 տողով. 2020 թվականի վարկանշով հանրապետությունը զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը:
Վրաստանն զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 32-րդ, Թուրքիան՝ 51-րդ, Իրանը՝ 88-րդ:
Անվտանգ երկրների առաջին եռյակում են ընդգրկվել Քաթարը, Թայվանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները: