Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

08:35, երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ.
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը բոլոր շրջաններում, 20-ի ցերեկը և 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին՝ միայն լեռնային շրջաններում, իսկ 19-ից՝ բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Հունվարի 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից՝ ձյան տեսքով։

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

3955 | 0
Facebook