Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինտրիգներ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից». Mediaport

12:36, կիրակի, 17 հունվարի, 2021 թ.
«Ինտրիգներ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից». Mediaport

Mediaport թելեգրամ-ալիքը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ DJ Էդոն, առաջիկայում ազատվելու է պաշտոնից, նրան փոխարինելու է Արսեն Թորոսյանը, որն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առողջապահության նախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել:

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աղաջանյանի ազատումը կապված է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, որի անձի շուրջ կառավարության շենքում ինտրիգներ են կատարվում:

Փաշինյանն Աղաջանյանից ազատվում է հենց Մանե Գևորգյանի պատճառով:

Մանրամասներն՝ առաջիկայում»:

9058 | 1
Facebook