Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զե՞նք կունենան. «Ժողովուրդ»

09:35, շաբաթ, 16 հունվարի, 2021 թ.
Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զե՞նք կունենան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանի իշխող խմբակցության շատ պագամավորներ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ջարդուփշուրից հետո շարունակում են խուսափել փողոց դուրս գալուց։ Հատկապես այն դեպքերից հետո, երբ մի խումբ երիտասարդներ սկսել էին իշխանական պատգամավորների տների բակերը գնալ, ու «դավաճան» որակումներով ամոթանք տալ պատգամավորներին, շատ օրենսդիրներ ընդհատակ են անցել:

Որոշ մասը վախենում է խայտառակվելուց, որոշ մասը վախենում է, որ կհարձակվեն ու կվնասեն իրենց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական պատգամավորների վախերը հաղթահարելու առաջարկով է հանդես եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նա խմբակցության դնփակ նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ շուտով պատգամավորներին զենքեր կբաժանվեն, որպեսզի անարգել ելումուտ անեն:

Հիմա կառավարությունը զենքերի հավաքագրմամբ է զբաղվում, որպեսզի իշխանական պատգամավորներին բաժանի. դե, օրենքում փոփոխություն կատարելը արդեն տեխնիկայի հարց է: Պարզապես անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը հիմնավորելու միայն իշխող ուժի ներկայացուցիչներին զենք բաժանելու գաղափարը, եթե խոսքը վերաբերում է պատգամավորներին զենք տալուն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4169 | 0
Facebook