Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմ կարծում, որ Փաշինյանը Գյումրիում 30-ից ավելի աջակից ունենա». Իշխան Սաղաթելյան

20:10, ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ.
«Չեմ կարծում, որ Փաշինյանը Գյումրիում 30-ից ավելի աջակից ունենա». Իշխան Սաղաթելյան

«Շարունակաբար մանիպուլյացիա են անում, թե ընդդիմությունը դեմ ա արտահերթ ընտրություններին: Ընդդիմությունը չի ասել՝ դեմ ա ընտրություններին: Ընդդիմությունն է պահանջել ընտրություններ, բայց դրանք պետք է տեղի ունենան ոչ Փաշինյանի գլխավորությամբ»,- այսօր՝ Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով այսօր գյումրեցիների կողմից իրենց ճանապարհը փակելու միջադեպին՝ Սաղաթելյանն ասաց. «Էնքան տարօրինակ ա ամեն ինչ: Գերիների ծնողներից կամ հարազատներից գալիս, մեզնից են իրենց երեխուն ուզում, ինչպե՞ս հիմա դա մեկնաբանեմ: Եթե Փաշինյանն այդ 30 աջակիցը ունի Գյումրիում, օքեյ, հրաշալի ա ամեն ինչ: Չեմ կարծում, որ նրանց թիվն ավելի ա: Ամենակարևորը՝ մեր պայքարը հենց էդ քաղաքացիների համար է, ես էսօր կրկին դրանում համոզվեցի: Մենք պետք է փրկենք էդ մարդկանց: Էսօր եթե չեն գիտակցում, վաղը կգիտակցեն: Սրանից հետո ավելի վճռական է լինելու՝ առաջինը էդ մարդկանց փրկելու համար»:

4955 | 5
Facebook