Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացումը

19:45, ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ.
Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացումը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է РИА Новости-ն:

2 երկրների արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաև Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունից բխող հարցեր։
     «Նախարարները մտքեր են փոխանակել 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացման վերջին զարգացումների, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարությունից բխող հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

3855 | 0
Facebook