Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա»․ նախարար

17:55, ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ.
«Ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա»․ նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։
     Նախկին կարգավորումների համաձայն՝ այս փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր պահանջ էր չաշխատող անձին նպաստի այս տեսակը նշանակելու համար։
     Կատարված փոփոխությունների արդյունքում` ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա»։

3465 | 0
Facebook