Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առաջիկա յոթ տարիներին ո՞ր հեռուստաընկերություններն են եթերում լինելու. «Մեդիա պաշտպան»

14:10, ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ.
Առաջիկա յոթ տարիներին ո՞ր հեռուստաընկերություններն են եթերում լինելու. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան»-ը հայտնում է. «ԱԹՎ-ն բարելավել է դիրքերը՝ մայրաքաղաքայինից դառնալով հանրապետական, Հ2-ն այլևս հանրապետական հեռուսատալիք չէ: Ֆրինյուզը դարձավ մայրաքաղաքային հեռուստաալիք:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը փակ և գաղտնի ռեժիմով բաշխեց հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները: Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն երեք օրվա ընթացքում: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները վարկանիշային քվեարկությամբ որոշում են, թե առաջիկա յոթ տարիներին որ հեռուստաընկերություններն են եթերում լինելու: Հանրապետական ծածկույթի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 12 ընկերություն, որից 9-ը միաժամանակ նաև մայրաքաղաքային մրցույթին: Սական, մինչև մրցույթը երկու ընկերություն («Սկիզբ մեդիա» հեռուստաընկերությունը և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ) հետ էին կանչել իրենց հայտերը: Մնացած տասը ընկերությունները մասնակցում էին մրցույթին՝ 5 սլոթի համար:
     Հանրապետական մրցույթին մասնակցում էին` Ա TV-ն, Արմենիա TV-ն, Արմնյուզը, Հայկական երկրորդ հեռուստաալիքը, Հինգերորդ ալիքը, Կենտրոն հեռուստաընկերությունը։
     Միայն մայրաքաղաքայինի համար հայտ էին ներկայացրել 4 ընկերություններ` Դար 21, ՄՈՏՎ մեդիահոլդինգ ՓԲԸ, Արփի մեդիա ՍՊԸ, և Շանթ սպորտ ՍՊԸ:
     Հեռուստաընկերությունների հավաքած միավորները հետևյալն են՝
     «Արմնյուզ» ՓԲԸ – 613 միավոր,
     «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն - 626 միավոր,
     «Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) – 657 միավոր,
     «Մուլտիմեդիա կենտրոն TV» ՍՊԸ-ն – 663 միավոր,
     «Արմենիա TV» ՓԲԸ-ն – 723 միավոր,
     ATV ՍՊԸ-ն – 670 միավոր,
     Freenews ՍՊԸ-ն – 531 միավոր,
     «Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+) – 545 միավոր,
     «Հուսաբեր» ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա) – 688 միավոր
     «Շանթ» ՍՊԸ-ն – 680 միավոր:
     Նշենք, որ ՌԴ-ի հետ միջկառավարական պայմանագիր է կնքվել, որի համաձայն՝ ռուսական մեկ հեռուստաալիք (РТР-Планета) հանրապետական ծածկույթ է ստանալու՝ առանց լիցենզիայի, և ռուսական երկու ալիք (Россия-Культура и Первый канал. Всемирная Сеть) ստանալու է մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր՝ դարձյալ առանց լիցենզիայի:
     Ի դեպ, այս տարի մայրաքաղաքայինին չեն մասնակցել ԱՐ հեռուստաընկերությունն ու ԱԹՎ-ն, կար երկու ազատ տեղ, որոնցից մեկը զբաղեցրել է Ֆրինյուզը: Վերջինը պատկանում է իշխանությանը մոտ կանգնած շրջանակներին»։

Առաջիկա յոթ տարիներին ո՞ր հեռուստաընկերություններն են եթերում լինելու. «Մեդիա պաշտպան»
4661 | 0
Facebook