Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նմանօրինակ օրենքները խրախուսում են դասալքությունը». Քրիստինե Պողոսյան

12:15, ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ.
«Նմանօրինակ օրենքները խրախուսում են դասալքությունը». Քրիստինե Պողոսյան

Զինվորական ծառայությունից խուսափած ու հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատվելու և Հայաստան վերադառնալու հնարավորություն տվող օրենսդրական նոր նախագիծ է մշակվել. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Առաջարկվում է, որ սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները վճարեն պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար: «Նմանօրինակ օրենքները խրախուսում են դասալքությունը: Ասում եք՝ խնդիրը լուծվելու է, դրանով վերադառնալու են, մյուս տարբերակը՝ պայմանագրային զինծառայությունն է, որպեսզի կադրեր բերենք: Դուք կարծում եք՝ Կանադայում ապրող ու 8-10 հազար դոլար աշխատավարձ ստացող ծրագրավորողը գալու է Հայաստան ու ասենք՝ 100 հազար դրամով պայմանագրային զինծառայող դառնա՞: Հակառակը՝ ավելի խորացնելու ենք դասալքության արմատները»,- ասաց պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Նշենք, որ նախագծի հեղինակներն են Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը, Արման Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հանձնաժողովի նիստ
2963 | 0
Facebook