Խնդրում ենք սպասել...

Համացանց

Դավիդ Յուրչենկոն՝ «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ

10:20, ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ.
Դավիդ Յուրչենկոն՝ «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստ

«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի Ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Դավիդ Յուրչենկոն: Փորձառու դարպասապահը հանդես է եկել ռուսական «Կռիլյա Սովետով», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի», «Տոսնո», «Ենիսեյ» ակումբներում, իսկ նրա նախորդ թիմը Կարագանդայի «Շախտյորն» էր:
     2020-ի սեպտեմբերին Յուրչենկոն նորամուտն է նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում արդեն մասնակցել է հանդիպման:
     «Շատ ուրախ եմ, որ դարձա այս թիմի մի մասը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությունը` պրոֆեսիոնալ մոտեցման և գործադրած ջանքերի համար:
     Իմ և «Ալաշկերտի» պատվախնդիր նպատակները համընկնում են: Ցանկանում եմ օգտակար լինել նոր ակումբիս, ինչպես նաև` Հայաստանի հավաքականին»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Յուրչենկոն:

3968 | 0
Facebook