Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հեղափոխական հորջորջվող կառավարությունը շան պես դողում է հենց պրոֆեսիոնալ մեդիայից». Վարդ Սիմոնյան

02:05, ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ.
«Հեղափոխական հորջորջվող կառավարությունը շան պես դողում է հենց պրոֆեսիոնալ մեդիայից». Վարդ Սիմոնյան

«ԹԻՎ1»-ի հիմնադիր, գլխավոր խմբագիր Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու ես քեզ կասեմ՝ լակո՛տ, դու նոր չես մեզ հայրենազրկում․ հայրենավաճառությունը սկսվում է հենց արդարադատության այլասերումից՝ երբ ճշմարտությունը պարտվում է քո դատարանում։ Երկու տարի մեզ քարշ տվեցին քո ծախու դատարաններում, և արդյունքը եղավ այն, որ զմռսվեց ակնհայտ քրեական գործը՝ թքած ունենալով լրագրողական մի ամբողջ թիմի մասնագիտական և մարդկային արժանապատվության վրա։ Վախ պրոֆեսիոնալիզմից՝ ահա ինչ է հայրենավաճառությունը։ Հեղափոխական հորջորջվող կառավարությունը շան պես դողում է հենց պրոֆեսիոնալ մեդիայից։Այլ բացատրություն չունի իրական ԹԻՎ1 մեդիայի առևանգնման և նրա փոխարեն մի ֆեյք TIV1 ցնգնելու օպերացիան, որի թշվառ գոյությունը անարգանք է ոչ միայն ԹԻՎ1 բրենդի, այլ հենց պետության համար, որի հասարակությանն այսօր 24 ժամյա ռեժիմով պարտադրվում է աղբ կլանել և ոչնչանալ մանիպուլիացիոն տրանսի տակ։ Մի ձեռքով քյաբաբ, մի ձեռքով մեդիաճաշարան աշխատացնող շուստրի տարրը կանգ չի առնելու, քանի որ Նիկոլի Հայաստանը երկու ականջով ծափ է տալիս սրանց, չէ՞ որ առողջ մեդիան առողջ հասարակություն է կերտում, իսկ առողջ հասարակությունը հենց գերեզմանափորն է տխմար կառավարության։ Ահա՝ ով և ինչու է կերտում այս անուղեղ և անպատկառ մեդիան։Բայց անգամ տխմարությունն ունի պահպանման ժամկետ, հետնիկոլական Հայաստանը դատապարտված է ունենալ պրոֆեսիոնալ տեղեկատվական հաղորդակցություն, թվանշային նոր ժամանակին հաղորդ նոր մեդիառեսուրսներ, հակառակ դեպքում․․․․․հակառակն ուղղակի ինքնասպանություն է»։

4510 | 0
Facebook