Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մինչև 2018 թվականը Հայաստանի դեգրադացիան թաքնված բնույթ ուներ․ 2018-ից հետո՝ թափ հավաքեց»․ Ս․ Դանիելյան

23:40, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
«Մինչև 2018 թվականը Հայաստանի դեգրադացիան թաքնված բնույթ ուներ․ 2018-ից հետո՝ թափ հավաքեց»․ Ս․ Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեգրադացիա» բառն առաջացել է լատիներեն gradior' քայլել բառից, որի առջև դնելով de նախածանցը, ստանում են քայլել ետ, ետընթաց, իջնել ներքև իմաստները։
     Սակայն Դեգրադացիան ևս մի դիպուկ նկարագրություն ունի - օրգանիզմի պարզունակացում, պրիմիտիվացում։ Օրինակ, կենսաբանության մեջ օրգանիզմի բջիջների քայքայում և նրանց միջև եղած կապերի փլուզում։
     Մինչև 2018 թվականը Հայաստանի դեգրադացիան թաքնված բնույթ ուներ։ Թաքնված չի նշանակում, որ մենք չէինք կռահում այդ գործընթացի առկայության մասին, այլ այն, որ այնուամենայնիվ կենտրոնաձիգ ուժը դեռ ավելի ուժեղ էր, քան կենտրոնախույսը ու հանրության բջիջները դեռ միասնական էին գոնե բացասական գործընթացների դեմ պայքարելու գործում։
     2018-ից հետո Դեգրադացիան թափ հավաքեց, որովհետև իշխանության եկած Դեգրադացված նոր բջիջները սկսեցին քայքայել բոլոր ինստիտուտներն և ավանդական-իներցիոն բոլոր հնարավոր պատկերացումները։
     Հիմա մեզ ոչինչ չի միավորում, չկան չհեղինակազրկված ինստիտուտներ, պատկերացումներ ու նպատակներ։
     Սա էր 2018-ին սկսված արդեն արագացված դեգրադացիոն գործընթացը։ Նայեք «հեղափոխականներին» ու նրանց առաջնորդին, դրանց մտքերի որակներին, պետականության զգացողության բացակայությանը, չվաստակած մուննաթներին։ Դրանք պատասխանատվության պարզունակեցման նմուշներ են և որքան երկար ժամանակ դրանք մնան, դեգրադացիան կարող է անդառնալիության նշաձողը հատել»։

2697 | 0
Facebook