Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.

Միջազգային

Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

21:20, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
Էրդողանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն է ստացել Անկարայի քաղաքային հիվանդանոցում: Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը։

Իր պաշտոնական Telegram-ալիքում Էրդողանը գրել է. «Ես նույնպես պատվաստվել եմ»։
     Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի նախագահը ստացել է չինական Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութի առաջին չափաբաժինը, որը նախօրեին ստացել է նաև Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան:

| | |
3552 | 0
Facebook