Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

Ի՞նչ են քննարկել վարչապետն ու «Իմ քայլը»

20:25, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
Ի՞նչ են քննարկել վարչապետն ու «Իմ քայլը»

««Հանդիպումը հերթականներից էր, որոնք սովորաբար ամսական կտրվածքով անցկացնում ենք ըստ նպատակահարմարության: Հանդիպումը նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան այցին, ինչպես նաև քաղաքական թիմի առաջիկա անելիքներին: Մոսկովյան այցի հետ կապված հիմնականում այն է, ինչ արդեն պաշտոնապես շրջանառվել է, մյուս հատվածների հետ կապված մեկնաբանություն չունեմ, իսկ առաջիկա անելիքների վերաբերյալ այն հատվածով, որ արդեն կլինի, հրապարակային կներկայացնենք»,- Նիկոլ Փաշինյանի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Հարցին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին քննարկում եղե՞լ է, Մակունցն ասաց, որ այդ առումով այս պահին քննարկում չեն կարող ունենալ, որովհետև նախ պետք է հասկանալ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը, այնուհետև մեր որոշումը կկայացնենք ու կհրապարակենք»։

Մակունցը հայտնեց, որ քննարկվել են նաև ռազմագերիների հարցը, և եթե լինի նորություն, Կառավարությունը կհայտնի:

| | |
2727 | 0
Facebook
COMMENT.am