Քիչ առաջ Կառավարության շենքից դուրս եկան ժամկետային զինծառայողների ծնողները: «Հանդիպեցինք վարչապետի երկու օգնականների՝ Նաիրի Սարգսյանի և Սուրեն Ղամբարյանի հետ»,- ասաց ծնողներից մեկը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում որևէ քննարկում չեն ունեցել: Միայն նշանակվել է վարչապետի հետ հանդիպման օր: Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպեն շաբաթ օրը, ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ 44 օր պատերազմած իրենց զավակները վերադառնան և ծառայությունը շարունակեն ՀՀ-ում: