Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Россия» ավիաընկերությունը Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթներ կիրականացնի

16:25, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
«Россия» ավիաընկերությունը Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթներ կիրականացնի

Россия ավիաընկերությունը հունվարի 15-ից ուղիղ չվերթներ է սկսում Պուլկովո օդանավակայանից դեպի Երևան, հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС-ը։

«Թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 անգամ՝ ուրբաթ օրերին Airbus A319 ինքնաթիռներով։ Առաջին չվերթը կլինի հունվարի 15-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պուլկովոյից թռիչքը նախատեսվում է Երևանի ժամանակով ժամը 10:30-ին, Երևանից հետադարձ չվերթը կլինի ժամը 17:55-ին: Չվերթի տոմսերն արդեն վաճառքում են։

3989 | 0
Facebook