Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամենայն հայոց կաթողիկոսը չի՞ կարող հայ ռազմագերիների հարցով դիմել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին». Վահրամ Աթանեսյան

22:50, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
«Ամենայն հայոց կաթողիկոսը չի՞ կարող հայ ռազմագերիների հարցով դիմել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ե՞րբ են հանձնվել Խծաբերդը և Հին թաղերը: Ե՞րբ են գերեվարվել հայ 62 զինծառայողները: Նրանք ժամկետայիննե՞ր են, պահեստազորայիննե՞ր, թե՞ կամավորականներ: Եվ ինչո՞ւ ՊԲ հրամանատարությունը, Հայաստանի ՊՆ-ն նրանց տարհանման անհապաղ, անհետաձգելի քայլեր չի ձեռնարկել: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի նրանք հնարավորինս շուտ հայրենադարձվեն: Բայց նաև պատասխանատվության չպե՞տք է ենթարկվեն 62 զինվորականի ճակատագրի նկատմամբ անտարբեր գտնված պաշտոնատար անձինք: Մեր հայրենակիցների ճակատագիրն ինչո՞ւ պիտի կախված լինի միայն Ադրբեջանից: Ռուսաստանը համաձայնագրի միջնորդ չէ, կողմ է, այսինքն՝ ունի պարտավորություն: Ի վերջո, կան ռազմագերիների և պատանդների հարցերով միջազգային կառույցներ: Հայաստանն ինչո՞ւ չի դիմում նրանց: Ինչ-որ պարտավորվածությամբ կաշկանդվա՞ծ է: Մոտ տասը տարի առաջ հայկական դիրքերում էր մնացել ադրբեջանցի պայմանագրային զինծառայող Մուբարիզ Իբրահիմովի դիակը: Հարցը կարգավորվեց ռուս ուղղափառ եկեղեցու միջնորդությամբ՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի խնդրանքով: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք, Ամենայն հայոց կաթողիկոսը չի՞ կարող հայ ռազմագերիների հարցով դիմել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին՝ միջնորդելու, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդն իր երկրի իշխանությանը մարդասիրական հորդոր անի»:

3438 | 1
Facebook