Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

«Մի անգամ Վազգենը քարերով խփել էր Երևան-Բաքու-Մոսկվա գնացքին, ծնողներիս կանչել էին ոստիկանություն». Արամ Սարգսյան

14:45, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
«Մի անգամ Վազգենը քարերով խփել էր Երևան-Բաքու-Մոսկվա գնացքին, ծնողներիս կանչել էին ոստիկանություն». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ապաշրջափակման հարցին, ասաց. «Աշխարհում չկա մի ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել: Որևէ մեկը մեզ չի հասկանա, եթե ասենք, որ ուզում ենք փակ ապրել, որովհետև այդպես ավելի ապահով է: Ցանկացած ապաշրջափակման մենք պիտի ասենք «այո»»,- ասաց Սարգսյանը՝ միաժամանակ նշելով, որ բայց դրանում բազմաթիվ խնդիրներ ու բարդություններ կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

«Նույն Խորհրդային միության տարիներին ապաշրջափակում էր, բայց Երևան-Բաքու-Մոսկվա գնացքը որ անցնում էր, Արարատ-Նեֆթչի խաղերի օրերին կամ «Գևորգ Մարզպետունի» կարդալուց հետո քարկոծում էինք… Դպրոցական երեխեքին դատելու խնդիր չկար, բայց մի անգամ եղբայրս՝ Վազգենը քարերով խփել էր էդ գնացքին, ծնողներիս կանչել էին ոստիկանություն»,- հիշեց Արամ Սարգսյանը:

«Ամբողջ հարցը նրանում է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ մենք էս տարածքից չենք հեռանալու: Բազմաբնակարան շենք չէ, որտեղ մենք երրորդ հարկում ենք, չորրորդ հարկի հարևանը ջուր է լցնում գլխներիս, ասենք՝ դե զահլաներս գնաց, տունը վաճառում ենք, գնանք ուրիշ տեղ ապրենք: Ձև չկա»,- ասաց Սարգսյանը:

| | |
2931 | 2
Facebook
COMMENT.am