Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանցի զինվորները ոչնչացնում են հայերի ունեցվածքը»․ Լինդսի Սնել

19:20, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
«Ադրբեջանցի զինվորները ոչնչացնում են հայերի ունեցվածքը»․ Լինդսի Սնել

Ադրբեջանցի զինվորներն այրում են Ղարաբաղում հայերի տան ներսում ու դրսում գտնվող գույքը և տեսագրում այդ ամենը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։

«Ենթադրում եմ, որ սա այն է, ինչ ի նկատի ուներ Ալիևը, երբ ասում էր, որ Ադրբեջանը «կվերականգնի և կկենդանացնի» Ղարաբաղը՝ այրելով, ավիրելով, գրաֆիտներով ծածկելով ամեն ինչ:

Վանդալները պղծում են եկեղեցիներն ու մատուռները, փչացնում են հուշարձանները, ավերում մարդկանց տները: Սա՞ է ալիևյան «մշակութային ինքնավարությունը»։

12181 | 0
Facebook