Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

«Վարչապետի հրավերով էի եկել». Արամ Սարգսյան

14:10, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
«Վարչապետի հրավերով էի եկել». Արամ Սարգսյան

Քիչ առաջ Կառավարության շենքից դուրս եկավ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Վարչապետի հրավերով էի եկել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ պարզաբանելով այցի նպատակը:

«Հարցերը վերաբերում էին գերիների հետ կապված խնդիրներին: Ես, իմ ընկեր Արտակ Զեյնալյանի հետ որոշակի արտաքին քաղաքական հանդիպումներ եմ ունեցել և փորձել եմ նաև էդ հումանիտար ուղղություններով աշխատել»,- նշեց Արամ Սարգսյանը

«Խոսել ենք Հայաստանի տնտեսության զարգացման, էս իրավիճակից տնտեսությունը տեղից պոկելու, ճանապարհների հետ կապված խնդիրների՝ Լարսի միջանցքի, նախկինում աշխատած երկաթգծի մասին, որովհետև այդ երկաթգծով մենք աշխատել ենք թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի հետ: Էդ փորձն էր ուզում իմանալ վարչապետը»,- ասաց Սարգսյանը:

| | |
3324 | 0
Facebook