Լևոն Երանոսյանի գործով դատական նիստն ավարտվեց, ուսումնասիրվեցին գործում առկա տեսանյութերը: Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ կուսումնասիրվեն իրեղեն ապացույցները:
Դուրս դալով դատարանից՝ նախկին փոխոստիկանապետը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Մոսկովյան եռակողմ հանդիպման մասին ասաց. «Ես քաղաքականությունով չեմ զբաղվում, չեմ պատասխանի էդ հարցին: Թող քաղաքական գործիչները վերլուծեն, դրանից հետո կզրուցենք»: Դիտարկմանը, թե վարչապետն ասում էր՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրին այլընտրանք չկար, պատասխանեց. «Էդքան էր Նիկոլի խելքը հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը»։