Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

«Դատավորների թվաքանակի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատման». Ռուստամ Բադասյան

11:55, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
«Դատավորների թվաքանակի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատման». Ռուստամ Բադասյան

Այսօր Կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ներկայացվող փաթեթով

ներդնում են երկու ենթամասնագիտացում՝ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում:

Նախարարը նշեց, որ նախատեսվում է դատավորների թվակազմի ավելացում:

«Ընդհանուր թվով՝ մինչև 21 դատավորի հաստիք կլինի Առաջին ատյանի դատարանում ու 3 դատավորի հաստիք՝ Վերաքննիչ քրեական դատարանում»,- ասաց նախարարը:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի ընդունումը անհետաձգելի է, քանի որ հարյուր հազար բնակչին բաժին ընկնող դատավորների քանակով Հայաստանի վիճակագրությունը բացասական առումով տարբերվում է ԵԽ այլ երկրների փորձից:

«Այսինքն՝ դատավորների թվաքանակի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատման»,- հավելեց նա:

Որոշումն ընդունվեց միաձայն:

| | |
656 | 1
Facebook
COMMENT.am