Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահին 2-րդ անգամ իմպիչմենթ են ներկայացրել

11:40, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահին 2-րդ անգամ իմպիչմենթ են ներկայացրել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ գործող նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին որոշում է կայացրել։

Թրամփին հեռացնելու օգտին քվեարկել է 232, դեմ՝ 197 կոնգրեսական: Այսպիսով, նա դարձել Է ԱՄՆ-ի պատմության մեջ միակ նախագահը, որի դեմ իմպիչմենթ է ներկայացվել 2 անգամ։

Ներկայացուցիչների պալատի բանաձևում ասվում է, որ Թրամփի գործողությունները համապատասխանում են «ծանր հանցագործություններ ու զանցանքներ» սահմանադրական ձևակերպմանը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին լսումների ժամանակ հայտարարել է, որ Թրամփը վտանգավոր է և պետք է հեռանա։

7635 | 0
Facebook