Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 448 և մահվան 12 նոր դեպք

11:10, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 448 և մահվան 12 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163576 դեպք, որոնցից 151849-ը՝ առողջացած, 2963-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8043 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 616520թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 448 նոր դեպք: Ունենք 603 առողջացած և 12 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 721 է»:

| | |
1223 | 0
Facebook
COMMENT.am