ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է. «Վանաձոր-Ալավերդի Վրաստանի սահման (#Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ #Հաղպատի խաչմերուկից մինչև #Նեղոց ճանապարհահատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ հունվարի 15-ին՝ ժամը 13.30-ից մինչև 17.00‚ փակ է լինելու երթևեկության համար։
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում»: