Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունվարի, 2021 թ.

Համացանց

«Սոցցանցերում երեխաների լուսանկարներ հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն». Արման Թաթոյան

12:10, հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ.
«Սոցցանցերում երեխաների լուսանկարներ հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն». Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգուշություն:
     Պետք է նկատի ունենալ, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից:
     Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ձեզ` ծնողներիդ:
     Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել:
     Ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով ու ատելությամբ և այլ անօրինական երևույթներով»:

| | |
1293 | 0
Facebook
COMMENT.am