Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

20:00, չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ.
Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Հունվարի 13-ին կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին։

7385 | 0
Facebook