Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը չի առաջարկել Ադրբեջանին՝ հանձնել 7 շրջանները՝ մոռանալով Ղարաբաղի կարգավիճակի մասին». Պոպովը հերքել է Փաշինյանին

19:10, չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ.
«Ռուսաստանը չի առաջարկել Ադրբեջանին՝ հանձնել 7 շրջանները՝ մոռանալով Ղարաբաղի կարգավիճակի մասին». Պոպովը հերքել է Փաշինյանին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանը երբեք չի դիտարկել որպես տարածաշրջանի 7 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու հարց՝ մոռանալով Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի ծագման մասին հոդվածի վերաբերյալ արված մեկնաբանության մեջ։
     «Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է «հենց այնպես» վերադարձնել 7 շրջանները, մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,- նշել է դիվանագետը:

8168 | 1
Facebook