Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.

Իրադարձություններ

Արցախում զինծառայող է վիրավորվել. ԱՀ ՊԲ

17:00, չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ.
Արցախում զինծառայող է վիրավորվել. ԱՀ ՊԲ

Պաշտպանության բանակը հայտնում է. «Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:

| | |
5082 | 0
Facebook
COMMENT.am