Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ.

Համացանց

«Ազգային դավաճանը Գագիկ Ջհանգիրյանին գործուղում է՝ իր որոշումները դակել տալու». Հայկ Մարտիրոսյան

16:50, չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ.
«Ազգային դավաճանը Գագիկ Ջհանգիրյանին գործուղում է՝ իր որոշումները դակել տալու». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազգային դավաճանը Գագիկ Ջհանգիրյանին գործուղում է Բարձրագույն դատական խորհուրդ` դատական համակարգը կառավարելու և իր որոշումներն այլևս դակել տալու համար։

Դրանում կասկած անգամ լինել չի կարող։

Եվ հետաքրքիր է, որ լկտիությունն այնտեղ է հասել, որ Ջհանգիրյանը լրագրողների հետ իր ճեպազրույցում հայտարարում է, որ իր համար անհասկանալի է, որ իբրև թե «պետական հեղաշրջման կոչ արածին» դատարանը չի ձերբակալել։

Դեռևս չնշանակված` հստակ և բաց հայտարարում է թե ինչու է այնտեղ գնում և ինչ օրակարգով։ Իսկ օրակարգը բոլոր մեղադրյալներին բանտեր ուղարկելն է։ Եվ դավաճանների խմբակը հաստատելու է իրենց առաջնորդի այդ որոշումը։ Ազգային դավաճանին անհրաժեշտ է ընդդիմությանն արագ լռեցնել, բռնաճնշումներով իր դիկտատուրան առավել արդյունավետ դարձնել։

Եվ դրա համար լավագույն գործիքը, ըստ նրա, Ջհանգիրյանը կարող է լինել»։

| | |
2680 | 3
Facebook