Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնին հայտարարել Է Ռուսաստան վերադառնալու մասին

15:05, չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ.
Նավալնին հայտարարել Է Ռուսաստան վերադառնալու մասին

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ում հայտնել է, որ Գերմանիայից Ռուսաստան կժամանի կիրակի՝ հունվարի 17-ին:

«Ես գնել եմ տոմսերը. այնպես որ, հունվարի 17-ին ես կվերադառնամ Մոսկվա»,- հայտնել է նա։

Նա հավելել է, որ փորձում են ամեն կերպ վախեցնել իրեն․ «Գերմանիա գալն իմ ընտրությունը չի եղել։ Ես այստեղ եմ հայտնվել, որովհետև ինձ փորձել են սպանել»։

Հիշեցնենք՝ 2020-ի օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որում եղել է Նավալնին, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում՝ նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով: Նավալնիին տեղափոխել են Օմսկի հիվանդանոց, իսկ ավելի ուշ Գերմանիա՝ բուժման նպատակով։ Սեպտեմբերի վերջին Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից և վերականգնողական կուրս անցել Գերմանիայում։

Նավալնին հայտարարել Է Ռուսաստան վերադառնալու մասին
3716 | 0
Facebook