Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#YouTube-ն արգելափակել Է Թրամփի օգտահաշիվը

12:20, չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ.
#YouTube-ն արգելափակել Է Թրամփի օգտահաշիվը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի YouTube-յան oգտահաշիվը կսառեցվի առնվազն 1 շաբաթով։

Ծառայության ներկայացուցիչները պարզաբանել են, որ Թրամփի վերջին տեսանյութը «բռնություն է հրահրել» և այդ պատճառով հեռացվել է։

Այժմ ժամանակավորապես արգելվում է ներբեռնել նոր հոլովակներ, նաև անջատված է մեկնաբանության տարբերակը: YouTube-ի ղեկավարությունը 1 շաբաթ անց կքննարկի օգտահաշիվը բացելու հնարավորությունը, հաղորդում Է CNN-ը:

Ավելի վաղ Twitter-ը, Facebook-ը և մի շարք այլ սոցցանցեր որոշել են անժամկետ արգելափակել Թրամփի օգտահաշիվները՝ նրան մեղադրելով «բռնություն հրահրելու» մեջ:

5522 | 0
Facebook