«Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է Եռաբլուր զինվորական պանթեոնին օրենքով տալ հուշահամալիր պետական հիմնարկի կարգավիճակ և ընդգրկել Հայաստանի պետական արարողակարգում՝ որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր։ Ինչպես հայտնի է, մինչ օրս մեր երկրի հյուրերը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր են այցելում։
«Առաջարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերը նշված տրամաբանությունը պետք է գործի նաև արցախյան 2 պատերազմներում իրենց կյանքը Հայաստանի անկախության համար նվիրաբերած հերոսների հիշատակը խորհրդանշող կոթողների առնչությամբ»,- նշված է օրերս շրջանառության մեջ դրված նախագծում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: