Անցած շաբաթվա ընթացքում Թուրքիայից Ադրբեջան է ժամանել 27 տարբեր տեսակի ինքնաթիռ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Мейдан ТВ-ի համահիմնադիր և ընդդիմադիր բլոգեր Հաբիբ Մունթազիրը, հայտնում է infoteka24-ը։
Նրա խոսքով՝ պարզ չէ, արդյոք կստեղծվի ռազմաբազա, թե այլ բան, բայց բացառված չէ, որ մոտ ժամանակներս տարածաշրջանում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների ականատեսը կլինենք։
«Տարածաշրջանի անվտանգությունը շատ կարևոր է խաղաղության համար»,- գրել է լրագրողը։
Նշվում է, որ Հաբիբ Մունթազիրը ռազմական գործողությունների ժամանակ ակտիվորեն լուսաբանել է Արցախում տեղի ունեցող իրադարձությունները և մեծամասամբ ճիշտ տեղեկատվություն հաղորդել։