Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ապշելու բան էր 16+-ի քարոչության արձագանքը Մոսկովյան հանդիպումից հետո»․ Պետրոս Մակեյան

03:20, չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ.
«Ապշելու բան էր 16+-ի քարոչության արձագանքը Մոսկովյան հանդիպումից հետո»․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հունվարի 11-ի Մոսկովյան հանդիպմանն ազգովին վախով էինք սպասում, որ հնարավոր է նոր պարտադրանք լինի, ինչը բարեբախտաբար չունեցանք, ավելին՝ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց մեր համար զգայուն հարցերը։
     Ապշելու բան էր 16+-ի քարոչության արձագանքը Մոսկովյան հանդիպումից հետո, մասնավորապես, ըստ նրանց, Ալիևը շնորհակալություն է հայտնում Պուտինին, որ այլևս Ղարաբաղյան հակամարտություն չկա, իսկ Նիկոլ Փաշինյանը թույլ է տալիս իրեն հակադրվել Պուտինին և բարձրաձայնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այն էլ՝ Մինսկի խմբի շրջանակում։
     Վերստին պնդում եմ, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջին հիմնական քայլը՝ օրվա իշխանությունները պետք է հայտարարեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը։Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ձևավորվի ազգային համաձայնության անցումային կառավարություն»։

8413 | 0
Facebook