Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքը լքել է #Forbes-ի վարկանիշում 1-ին հորիզոնականը

14:15, երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ.
Իլոն Մասքը լքել է #Forbes-ի վարկանիշում 1-ին հորիզոնականը

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 1-ինից 2-րդ հորիզոնականն Է իջել այն պատճառով, որ նրա կարողությունը 1 օրում կրճատվել է 13,5 մլրդ դոլարով և կազմել 176,2 մլրդ դոլար։
     Մասքն իր առաջատարի դիրքը զիջել Է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին, ում կարողությունը 182,1 մլրդ դոլար է գնահատվել։ 3-րդ հորիզոնականում է հայտնվել Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն՝ 154,6 մլրդ դոլար կարողությամբ, 4-րդ տեղը զբաղեցրել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 121,4 մլրդ դոլարով: Առաջատարների հնգյակը եզրափակել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 94 մլրդ դոլար կարողությամբ:
     Ընդ որում, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիրը Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշում դեռևս առաջին հորիզոնականում է։ BBI-ը Մասքի կարողությունը գնահատել է 194 մլրդ դոլար: Իսկ Բեզոսի կարողությունը՝ 183 մլրդ դոլար, նա զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

7869 | 0
Facebook