Երեկ՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։30-ի սահմաններում բանտի հերթապահ աշխատակիցները նկատել են, որ բանտի կարանտինային թիվ 10 խցում սավանով ճաղավանդակից կախված տղամարդ կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախվածը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վալերի Կոմենդանտն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: