Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը ԼՂ հարցով նոր հայտարարություն են ստորագրել

19:20, երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը ԼՂ հարցով նոր հայտարարություն են ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում Ղարաբաղի զարգացման մասին համատեղ հայտարարություն է ստորագրվել:
     Ռուսաստանի նախագահը շատ կարևոր և օգտակար է համարել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը: Նրա խոսքով՝ կողմերը կարողացել են համաձայնության գալ և համատեղ հայտարարություն ստորագրել՝ տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ։
     «Նկատի ունեմ տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլերը։ Այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգլխավորեն 3 կառավարությունների փոխվարչապետերը»,- ասել է նա։

9018 | 0
Facebook