Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան չի շտապում Ռուսաստանից գնել ռուսական S-400-ների 2-րդ խմբաքանակը

18:25, երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
Թուրքիան չի շտապում Ռուսաստանից գնել ռուսական S-400-ների 2-րդ խմբաքանակը

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման մասին շրջանառվող լուրերին:

Ինչպես հայտնի է, Մոսկվան Թուրքիային վաճառել էր նշյալ համակարգերի առաջին խմբաքանակը, որի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել: Վերջերս էլ Վաշինգթոնն Անկարայի դեմ պատժամիջոցների մասին որոշում էր կայացրել, գրում ՝ Ermenihaber-ը։

«Քանի դեռ ԱՄՆ-ի կողմից չեն կիրառվել հավելյալ պատժամիջոցներ, մենք այստեղ վտանգներ չենք տեսնում: Եթե մենք ցանկանայինք, ապա S-400-ների երկրորդ խմբաքանակը հենց այսօր էլ Թուրքիա կգար, սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրությունը և տեխնոլոգիաների փոխանցումը»,- ասել է թուրք պաշտոնյան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

2770 | 0
Facebook