Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում քաղաքացիները փակել են մայրուղիները՝ բողոքելով գազի սակագնի բարձրացման դեմ

16:05, երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
Ուկրաինայում քաղաքացիները փակել են մայրուղիները՝ բողոքելով գազի սակագնի բարձրացման դեմ

Ուկրաինայի Պոլտավայի մարզում բնակիչները փողոց են դուրս եկել՝ կազմակերպելով ցույց գազի սակագնի բարձրացման դեմ։

Ինչպես հաղորդել Է «Полтавщина» պարբերականը, իրավապահները փակել են Կիև-Խարկով մայրուղու երթևեկությունը։

«Պոլտավայում ոստիկանությունը մասամբ սահմանափակել է Կիև-Խարկով մայրուղու երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բողոքի ակցիաների պատճառն այն է, որ մարդիկ չեն կարողացել զսպել իրենց զայրույթը՝ կոմունալ վճարների ծանուցումները ստանալուց հետո: Գազի սակագները ոչ միայն կրկնապատկվել են, այլ հաշիվներին ավելացվել են լրացուցիչ գումարներ:

4424 | 0
Facebook