Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գորբաչովը խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մասին

17:10, երկուշաբթի, 11 հունվարի, 2021 թ.
Գորբաչովը խոսել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մասին

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, ընդ որում, նրա կարծիքով, գլխավոր դերը Հայաստանինն ու Ադրբեջանինն է․ անհրաժեշտ է լուծում գտնել ի շահ 2 կողմերի՝ «առանց հաղթողների և պարտվողների»:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին... շատ ծանր հարց է՝ հին, արմատներով դեպի անցյալը։ Երբ այն սրվեց, մենք փորձում էինք օգնել 2 հանրապետություններին, 2 ժողովուրդներին լուծում գտնել։ Եվ հետագայում Ռուսաստանը ևս փորձում էր»,- РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Գորբաչովը: Նախկին խորհրդային առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցված են, կարևոր է կանգ չառնել, տասնամյակներով խնդիրը չլուծված չթողնել։ «Հուսով եմ՝ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց գլխավոր դերը հակամարտության կողմերինն է։ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ։ Որոշումը պետք է բխի 2 կողմերի շահերից՝ առանց հաղթողների և պարտվողների»,- հայտարարել է նա։

8747 | 0
Facebook